jkjhkjhkj

29-12-2023 13:48 539

8 գյուղերը կամ պետք է փոխանակվեն կամ տարածքային որոշ կարգավորումներ ստանան, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով անկլավների հարցին։

 «Կան որոշ տարածքներ, որ Ադրբեջանն է նախանշում դրանց մասին ու կան տարածքներ, որ մենք ենք խոսում, գործընթացը կարող է կազմակերպվել հետևյալ կերպ՝ այդ տարածքները որոշակի նախանշվեն, պետք է դրանց իրավաբանական հիմքերը հանել, որովհետև ուրիշ բան է որևէ տարածքի մասի խոսել, ուրիշ բան է տարածքի իրավաբանական կարգավիճակը, առկա հիմքերը և այլն։

Այնուհետև պետք է տեղի ունենա երկու գործընթաց՝ փոխանակում կամ ֆիզիկապես զուտ տարածական որոշակի կարգավորումներ ունենալ»,- նշեց նախարարը։

 Սանոսյանն ընդգծեց՝ սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան կարող են այս հարցերի պատասխանը տալ։

The material is copyrighted and protected by law

Often read materials