Այս գիշեր Պակիստանը օդային հարվածներ է հասցրել Աֆղանստանի մի շարք քաղաքների, այդ թվում՝ մայրաքաղաք Քաբուլին: Iravaban.net-ը տեղեկանում է Ալ Ջազիրայից։
Երկրի պաշտպանության նախարարը հայտնել է,-«Համբերության բաժակը լցվել է: Այժմ սա բաց պատերազմ է: Այժմ կլինեն վճռական գործողություններ»։
Ավելի վաղ՝ փետրվարի 26-ին «Թալիբան» խմբավորումից հայտարարել էին Պակիստանի ուղղությամբ հարձակման մասին՝ նշելով, որ թիրախը եղել են Պակիստանի անցակետերը, որոնցից 15-ը արդեն գրավված են:
Քաբուլը սա մեկնաբանել է որպես պատասխան 2 նահանգներին կիրակի գիշերը Պակիստանի հասցրած օդային հարվածներին: Իսկ Պակիստանի իշխանությունները մեղադրում են Թալիբանին, որ վերջինս չի խոչընդոտում զինյալների և ահաբեկիչների մուտքը իրենց երկիր
The material is copyrighted and protected by law



