Տեղի է ունեցել ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ և VISA ընկերության կողմից համատեղ կազմակերպված քարտային արշավի եզրափակիչ խաղարկությունը, որի արդյունքներով հաղթողներին տրամադրվելու է 2017 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակչի երկու տոմս՝ յուրաքանչյուր տոմսը երկու անձի համար, որն իր մեջ ներառում է նաև ճանապարհածախսը, կեցությունը հյուրանոցում:
ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ մանրածախ գործառնությունների դեպարտամենտի, մանրածախ բանկային ծառայությունների նախագծերի ղեկավար Էլեն Դանիելյանը նշել է, որ VISA ընկերության հետ անցկացրած համատեղ քարտային արշավն ուներ երկու բաղադրիչ: Առաջին բաղադրիչն ուղղված էր քարտերի վաճառքին, զարգացմանը: Բանկը հաճախորդներին առաջարկում է ձեռք բերել VISA gold տեսակի քարտերը՝ վճարելով տարին 5000 դրամ, չնայած, որ չ քարտերի ստանդարտ արժեքը տարին 20 հազար դրամ է: Երկրորդ բաղադրիչն ուղղված էր քարտերով անկանխիկ շրջանառության ավելացմանը: Այս անգամ բանկը հատուկ թիրախավորել էր այն սեգմենտը, որը փոքր գործարքներ է կատարում: Էլեն Դանիելյանը հայտնեց, որ ընդհանուր 2788 քարտեր եղան, և ավելի մեծ քանակությամբ մարդիկ կարողացան մասնակցել խաղարկությանը, և նախաձեռնությունը համարում են հաջող:
Արկղից հանվեցին խաղարկությանը մասնակցող քարտատերերի համարները` 1240, 1676: Հանվեց այլընտրանքային ևս երկու համար, որ եթե առաջին երկու համարները չներկայանան, նրանց փոխարինողներ լինեն։ Այդ համարներն էին՝ 1477, 1036:
Հաղթողները կարող են ստանալ իրենց մրցանակները ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ գլխամասային գրասենյակից ապրիլի 21-ից մինչև ապրիլի 26-ը: Բանկի յուրաքանչյուր քարտատիրոջը նախապես ուղարկվել է SMS հաղորդագրություն, որտեղ նշվել է վիճակահանության մասնակցության իր հերթական համարը:
The material is copyrighted and protected by law



