ԼՂ-ից բռնի տեղահանված 7904 երեխա արդեն ընդգրկվել է Հայաստանի կրթական հաստատություններում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Սյունիքի կրթական հաստատություններում ընդգրկվել է 320 երեխա, Վայոց ձորում՝ 152, Գեղարքունիքում՝ 367, Արարատում՝ 1221, Կոտայքում՝ 1348, Արագածոտնում՝ 371, Արմավիրում՝ 671, Շիրակում՝ 282, Լոռիում՝ 404, Տավուշում՝ 222, Երևանում՝ 2543 երեխա»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։
Նա նաեւ նշեց, որ արվում է ամեն ինչ, որ գործընթացը ինտենսիվ շարունակվի, որ կրթության որակի անկում չլինի, կրթական պրոցեսը չխաթարվի։
The material is copyrighted and protected by law



