jkjhkjhkj

11-10-2023 10:34 749

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 100 հազար դրամ միանվագ աջակցության տրամադրման գործընթացին կարող են հետեւել առցանց եղանակով։

Հաղորդագրության մեջ նշվում է.

 Համապատասխան պատուհանում լրացնելով Ձեր անուն-ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները՝ կկարողանաք տեսնել Ձեզ տրամադրվող աջակցության կարգավիճակը․ այդ թվում՝ արդյոք այն հաստատվել է, որ բանկի միջոցով է վճարվել, երբ է վճարվել և այլն։ Ըստ այդմ, անհրաժեշտ է https://dimum.ssa.am/ հարթակում ընտրել «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումներ» պատուհանը, այնուհետև՝ «Տեղեկատվություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 100 հազար դրամ միանվագ աջակցության շահառուների վերաբերյալ» էջը և լրացնել պահանջվող տվյալները։ 

The material is copyrighted and protected by law

Often read materials