Հոկտեմբերի վճարումները սկսելու համար հիմք կհանդիսանան 100 հազար դրամ սոցիալական միանվագ աջակցության շահառուների ցուցակները։
ՀՀ կառավարությունը սկսում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա 40+10 հազար դրամների հատկացումը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Մկրտչյանը նշեց նաև, որ այս պահին կանխիկ եղանակով ֆինանսական աջակցությունը ստանում է 2600 անձ. երբ արդեն նոյեմբեր ամսվա ցուցակները հստակեցվեն, այդ մարդիկ ևս գումարը կստանան անկանխիկ։
Նշվեց նաև, որ այս պահին բանկային քարտ ունի Արցախից բռնի տեղահանված 90 հազար անձ։
The material is copyrighted and protected by law