jkjhkjhkj

08-09-2025 09:37 346

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19։56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 11-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 11-րդ փողոցում գտնվող հարակից տների տանիքներում և տներից մեկին կից խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։26-ին, մարվել՝ 20։57-ին։

Այրվել են տներից մեկի տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 48 քմ), խորդանոցը՝ կենցաղային իրերով (մոտ 5 քմ) և հարակից տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 2 քմ)։

 

The material is copyrighted and protected by law

Often read materials