jkjhkjhkj

30-09-2025 16:06 140

ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Թափոնների մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի խոսքով՝ օրենքը կլրացվի «պոլիգոն», «թափոնների սեփականատեր», «թափոնների կուտակում» հասկացություններով, ինչպես նաև կկարգավորվեն թափոնների արդյունավետ կառավարման սկզբունքները՝ տեսակավորում, օգտագործման ստորակարգություն, շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելում։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Ազգային ժողովից։

Նախագծերով հստակեցվում են Կառավարության և լիազոր մարմնի իրավասությունները, սահմանվում են վտանգավոր թափոնների լիցենզավորման, անձնագրավորման ու հաշվառման պահանջներ։ Ակնկալվում է, որ փոփոխությունները կկանխեն ապօրինի աղբավայրերի շահագործումը և կապահովեն պատշաճ կառավարում։

Պատգամավորները բարձրաձայնել են Նուբարաշենի ու մարզային աղբանոցների խնդիրները, ընդգծելով դրանց փակման անհրաժեշտությունը։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ առաջնահերթություն է վտանգավոր թափոններից առաջացած բացասական ազդեցության նվազեցումը։

Գլխադասային հանձնաժողովը նախագծերին տվել է դրական եզրակացություն։

 

The material is copyrighted and protected by law

Often read materials