Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը մշտապես ուսումնասիրում է համայնքի կարիքներն ու ձևավորում լուծումներ՝ իրական աջակցություն ապահովելու համար։ Այս նպատակով մեկնարկել է նոր նախաձեռնություն՝ համայնքում սոցիալական ծառայությունների միասնական և արդյունավետ համակարգ ձևավորելու ուղղությամբ։ Ծրագրի շրջանակում ուսումնասիրվել են միջազգային լավագույն փորձերը։ Մասնավորապես, Երևան–Քեմբրիջ քույր քաղաքների համագործակցության շնորհիվ հնարավորություն ունեցանք ծանոթանալու Քեմբրիջի սոցիալական ծառայությունների մոդելին և գնահատելու դրա կիրառման հնարավորությունները Երևանում։ Այսօր արդեն ունենք համայնքային սոցիալական ծառայությունների ներդրման նախագիծ և փաստաթղթային փաթեթ՝ կազմակերպության գործունեության մեկնարկի համար։ Երևանի քաղաքապետարանը շարունակում է ապահովել ժամանակակից և արդյունավետ սոցիալական ծառայություններ երևանցիների համար🤍
The material is copyrighted and protected by law



