Կառավարությունը մշակել է ագրոպարենային սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր, որը հնարավորություն է ընձեռում արդիականացնել ագրոբիզնեսը։
Ինչպես տեղեկացնում են գյուղատնտեսության նախարարությունից՝ ծրագրի շրջանակներում հնարավորություն է տրվում ձեռք բերելու անասնաբուծության, մեղվաբուծության, ձկնաբուծության, բուսաբուծության, ջերմոցային և սառնարանային տնտեսություններում, սպանդանոցներում, ագրովերամշակող արդյունաբերութան և ագրոպարենային այլ ոլորտներում օգտագործվող ցանկացած սարքավորում, ինչպես նաև կաթի մթերման կայաններ։
Ծրագրի պայմաններն են`
- 4 % տարեկան տոկոսադրույք,
- մինչեւ 8 տարի մարման ժամկետ,
- 20 % կանխավճար։
Նշենք, որ սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին լիզինգը կտրամադրվի 0 % տոկոսադրույքով:
Ի դեպ, ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 450 մլն դրամը:
Մանրամասները՝ տեսանյութում
Материал защищен авторским правом и охраняется законом



