Հայէկոնոմբանկը գործարկել է նոր վարկատեսակ՝ «Առանց գրավ վարկ», որը հնարավորություն է տալիս հաճախորդին ստանալ մինչեւ 1 մլն դրամի վարկ՝ առանց գրավադրման, առնվազն մեկ ֆիզիկական անձի երաշխավորությամբ:
Բանկից finagent.am-ին հայտնում են, որ վարկը տրամադրվում է մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում, 1-24 ամիս մարման ժամկետով:
Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 22% (փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 28.38%-ից):
Ընդ որում, վարկի գումարի 50% եւ ավելին այլ ֆինանսական հաստատություններում ունեցած վարկային պարտավորությունների մարմանն ուղղելու դեպքում տարեկան տոկոսադրույքը կկազմի 20%:
Բանկում տեղեկացրել են, որ վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:
Материал защищен авторским правом и охраняется законом