Հանդիպմանը ներկա են եղել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանը, Էդուարդ Հակոբյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսին և ԱՄՀ այլ պաշտոնյաներ:
Հանդիպման նպատակն էր քննարկել ԱՄՀ հետ Հայաստանի պահուստային ծրագրի իրականացման վերանայման ընթացիկ առաքելության ամփոփիչ արդյունքերը: Անդրադարձ է կատարվել նաև ծրագրով նախատեսված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացիկ իրավիճակին և հնարավոր նոր հենանիշների ներառմանը:
Կողմերը կարևորել են ակտիվ փոխգործակցության շարունակականության ապահովումը:
Материал защищен авторским правом и охраняется законом



