Հայաստանի իշխանությունները մտադիր են թույլ տալ ՍՊԸ-ին շահույթը բաշխել ոչ թե տարին մեկ, այլ եռամսյակը մեկ։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, Ազգային ժողովի նիստում «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ եթե հիմա շահույթը բաշխվում է տարին մեկ անգամ, ապա իշխանություններն առաջարկում են հնարավորություն տալ դա անել ավելի հաճախ, սակայն ոչ ավելի, քան եռամսյակը մեկ անգամ: «Հանրապետությունում այժմ գործում է մոտ 40 հազար սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն»,-նկատեց Քերոբյանը։
Իր հերթին, ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ ընկերությունները մեկ տարվա ընթացքում կարող են ազատ միջոցներ բաշխել, բայց վնասով փակել այն: Ի պատասխան՝ Քերոբյանն ասաց, որ թեեւ տարվա ընթացքում շահույթը չի կարելի բաշխել, այնուամենայնիվ, ընկերությունները դա անում են՝ իրենց մասնակիցներին վարկեր տալով, որոնք տարեվերջին հետ են վերադարձվում: «Գործող պրակտիկան կկարգավորվի, իսկ ընկերությունների ֆինանսական հոսքերը կդառնան ավելի թափանցիկ»,-վստահեցրեց նախարարը: Միաժամանակ, ինչպես նշեց Քերոբյանը, ընկերություններին խորհուրդ է տրվում մի փոքր ավելի շրջահայաց լինել։ Նրանք չպետք է բաշխել չափազանց շատ միջոցներ, եւ ապա հետ խնդրել։
Материал защищен авторским правом и охраняется законом



