jkjhkjhkj

31-07-2023 12:06 638

Մինչև տարեվերջ պատրաստ կլինի էլեկտրոնային անձնագրերի միասնական հարթակը, որի շնորհիվ Հայաստանից մեքենաների արտահանումը կլինի պարզեցված ընթացակարգով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը ներգրավված է ԵԱՏՄ տարածքում թվայնացման 71 գործընթացի մեջ, որոնցից 51–ին արդեն ընթացք է տրվել։ Օրինակ` ավտոմեքենաների էլեկտրոնային անձնագրերն արդեն միասնական կլինեն բոլոր հինգ երկրների համար։

ԵԱՏՄ–ում էլեկտրոնային անձնագրերի համակարգի համար որպես ազգային օպերատոր ՀՀ կառավարության կողմից ընտրվել է ԷԿԵՆԳ (Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ) ընկերությունը։

Արմեն Եգանյանը հիշեցրեց, որ էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծման համար կա ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ստորագրված համաձայնագիր, որը ՀՀ–ն վավերացրել է 2021 թ.։ Այն ուժի մեջ է մտել 2022 թ. հունվարի 1–ից։

Материал защищен авторским правом и охраняется законом

Наиболее читаемые публикации