Համաշխարհային Փոստային Միության 4-րդ արտահերթ համագումարի ընթացքում, որը անցակցվում էր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում, հրապարակվել է փոստային զարգացման տարեկան զեկույցը, ըստ որի Հայաստանի փոստը բարելավել է իր դիրքը 8 կետով՝ 48-րդից բարձրանալով 40-րդ հորիզոնական։
Ըստ ՀայՓոստի մամուլի հաղորդագրության, Համաշխարհային փոստային միության անդամ 192 երկրների նոր վարկանիշներով ՀայՓոստը տարածաշրջանում դարձել է առաջատար:
ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը նշում է․ «ՀայՓոստը պետք է շարունակի լավագույն ջանքերի գործադրումը, որից գոհ կլինեն փոստային ծառայությունների իրական շահառուները՝ այդ ծառայություններից օգտվողները»։
Փոստային զարգացման վարկանիշը հաշվարկվում է ըստ 4 հիմնական ցուցանիշի՝ հասանելիություն, հուսալիություն, համապատասխանություն և ճկունություն: Համաձայն Համաշխարհային փոստային միության տվյալների՝ բոլոր չորս ցուցանիշներով Հայաստանը մեկ տարում կտրուկ առաջընթաց է գրանցել:
Материал защищен авторским правом и охраняется законом



