ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «մակրոտնտեսական կայունության հետ կապված խնդիրներ չունենք»:
Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում ունեցած ելույթում վարչապետն ասել է, որ արդարադատության ոլորտում կատարվող բարեփոխումները նաև տնտեսական զարգացումը խթանելու նպատակ ունեն.
«Բոլորը պետք է հնարավորություն ունենան ազատորեն պատշաճ և օրինական տնտեսական գործունեություն ծավալել: Ի հեճուկս մեր բոլոր անվտանգային մարտահրավերների՝ մենք տնտեսական, մակրոտնտեսական կայունության հետ կապված խնդիրներ չունենք: Դա ունի միայն մեկ պատճառ, որովհետև իսկապես Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսվարման հնարավորություն կա, և այն մեզ հնարավորություն տվեց, թույլ տվեց, որպեսզի մակրոտնտեսական կայունությունն ապահովվի, որպեսզի սրանից բխող շղթայական նեգատիվ էֆեկտներ չունենանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Материал защищен авторским правом и охраняется законом



