Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերջին փուլը լուրջ էներգետիկ խնդիրներ է ստեղծում Կենտրոնական Եվրոպայի համար և բարձրացնում վառելիքի գները:
Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով Ջո Բայդենի վարչակազմի որոշումը՝ պատժիչ միջոցներ կիրառել ռուսական նավթագազային ընկերությունների, ինչպես նաև սերբական NIS ընկերության դեմ։
«Պատժամիջոցների այս նոր փաթեթը լուրջ մարտահրավեր է Կենտրոնական Եվրոպայի համար, քանի որ պատժամիջոցների ցանկն այստեղ՝ Կենտրոնական Եվրոպայում, ներառում է մի ընկերություն, որն առանցքային դեր է խաղում Սերբիա նավթի մատակարարման գործում»,- ասել է արտգործնախարարը M1-ով հեռարձակված տեսաուղերձում։
Նա նշել է, որ այս պատժամիջոցները հանգեցնում են նավթի և գազի մատակարարումների կրճատմանը և «կարող են հանգեցնել Կենտրոնական Եվրոպայում վառելիքի գների լուրջ աճի»։
Материал защищен авторским правом и охраняется законом



