Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) Գործադիր տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ 2019-2023 թթ. «Երկրի գործընկերության շրջանակին» (ԵԳՇ)՝ շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլար՝ կայուն և ներառող աճին և երկրում կենսամակարդակի բարելավմանն աջակցելու համար:
Նոր ԵԳՇ-ն լիովին համահունչ է կառավարության հնգամյա ծրագրին՝ հանուն արդար, ներառական և քաղաքացիակենտրոն Հայաստանի:
Այն հիմնվում է 2018 թ. գարնան «թավշյա հեղափոխությունից» հետո նոր կառավարության ուրվագծած տեսլականի վրա եւ մարմնավորում է Հայաստանի զարգացման սահմանափակումների հաղթահարման և բարեփոխումների խորացման նոր քաղաքական կամքը՝ կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդմանը և մարդկային կապիտալին ուղղված ներդրումների միջոցով:
Материал защищен авторским правом и охраняется законом


