Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանն հանդիպել է Իտալիայի գյուղատնտեսության, սննդի, անտառային և զբոսաշրջության հարցերով նախարարության դիվանագիտական խորհրդական Ջովաննի Ումբերտո Դե Վիտոյի (Giovanni Umberto De Vito) հետ։
Ըստ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության, դեկանը նշել է, որ գյուղատնտեսությունը Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ոլորտ է, և Իտալիան՝ որպես այդ ոլորտում առաջատար երկրներից, կարող է իր արժեքավոր փորձը փոխանցել Հայաստանին։ Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հնարավոր համագործակցության հեռանկարները։
Материал защищен авторским правом и охраняется законом


