jkjhkjhkj

25-04-2019 12:30 2862

 

Չինաստանի Վուժեն քաղաքում կայացել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում հարկային մարմինների համագործակցության մեխանիզմի (ԲՐԻՏԱՔՈՄ-BRITACOM) գծով առաջին վեհաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը, տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:

Վեհաժողովին մասնակցել են «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության 34 անդամ և 22 դիտորդ պետությունների հարկային մարմինների ղեկավարներ, Չինաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի խմբի կազմակերպությունների և միջազգային այլ կառույցների, կրթական համալիրների և բազմազգ ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

Վեհաժողովի ընթացքում պատվիրակություններն ստորագրել են հարկային վարչարարության համագործակցության մեխանիզմի հիմնադրման փոխըմբռնման հուշագիր, իսկ ԲՐԻՏԱՔՈՄ-ի խորհրդի նախագահ է ընտրվել Չինաստանի հարկային մարմնի ղեկավար Վանգ Ջունը:

ԲՐԻՏԱՔՈՄ-ը միջաcզգային նորաստեղծ կառույց է: Նպատակը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (Belt and Road) նախաձեռնության շրջանակում համագործակցող կողմերի հարկային մարմինների միջև փոխգործակցությունը դյուրացնելն է` հարկ վճարողների սպասարկման, հարկային վեճերի լուծման և հարկային մարմինների կարողությունների զարգացման ասպարեզներում:գոտի՝ մեկ ճանապարհ» վեհաժողովին

Չինաստանի Վուժեն քաղաքում կայացել է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում հարկային մարմինների համագործակցության մեխանիզմի (ԲՐԻՏԱՔՈՄ-BRITACOM) գծով առաջին վեհաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը, տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:

Վեհաժողովին մասնակցել են «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության 34 անդամ և 22 դիտորդ պետությունների հարկային մարմինների ղեկավարներ, Չինաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի խմբի կազմակերպությունների և միջազգային այլ կառույցների, կրթական համալիրների և բազմազգ ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

Վեհաժողովի ընթացքում պատվիրակություններն ստորագրել են հարկային վարչարարության համագործակցության մեխանիզմի հիմնադրման փոխըմբռնման հուշագիր, իսկ ԲՐԻՏԱՔՈՄ-ի խորհրդի նախագահ է ընտրվել Չինաստանի հարկային մարմնի ղեկավար Վանգ Ջունը:

ԲՐԻՏԱՔՈՄ-ը միջաcզգային նորաստեղծ կառույց է: Նպատակը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (Belt and Road) նախաձեռնության շրջանակում համագործակցող կողմերի հարկային մարմինների միջև փոխգործակցությունը դյուրացնելն է` հարկ վճարողների սպասարկման, հարկային վեճերի լուծման և հարկային մարմինների կարողությունների զարգացման ասպարեզներում:

Материал защищен авторским правом и охраняется законом

Наиболее читаемые публикации