jkjhkjhkj

11-06-2019 20:00 2759

 

Հայաստանցիները 2020-ին ականատես կլինեն կենսաթոշակների չափերի բարձրացման. պետությունը նախատեսում է բարձրացնել թե նվազագույն կենսաթոշակի չափը, թե քայլեր ձեռնարկել, որ բարձրանա միջին կենսաթոշակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:

«Մեր կողմից համապատասխան առաջարկությունը ներկայացվել է: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակում կենսաթոշակների շարունակական բարձրացումը նաև կառավարության գործունեության ծրագրով սահմանված է որպես առաջնահերթություն, և նախատեսվում է պարբերաբար բարձրացնել կենսաթոշակները: Եվ 2020-ին ականատես կլինենք կենսաթոշակների չափերի բարձրացմանը»,

-ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ բյուջետային գործընթացի շրջանակում ծավալված քննարկումները ցույց կտան, թե ինչ չափով կլինի բարձրացումը:

Հարցին, թե բարձրացումը լինելու է միայն նվազագույն կենսաթոշակ ստացողների, թե նաև մյուսների համար` Սաիյանը հիշեցրեց, որ երբ ներկայացրել էին նվազագույն կենսաթոշակի չափ սահմանելու մասին նախագիծ, նշել էին, որ այդ քաղաքականությունը պետք է կրի շարունակական բնույթ:

«Եվ նախատեսվում է բարձրացնել թե նվազագույն կենսաթոշակի չափը, թե քայլեր ձեռնարկել, որ բարձրանա միջին կենսաթոշակի չափը»,

-ասաց Սաիյանը:

Նա շեշտեց, որ 10 տոկոսով կենսաթոշակ բարձրացնելու համար անհարժեշտ է լինելու շուրջ 30 մլրդ դրամ, բացի այդ կենսաթոշակառուների թվաքանակի աճ է արձանագրվում:

Материал защищен авторским правом и охраняется законом

Наиболее читаемые публикации