
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում փետրվարի 23-ին կայացավ «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովը: Ինչպես տեղեկացնում են ՎՏԲ-Հայաստան բանկից՝ Հայաստանի եւ աշխարհի տարբեր երկրների խոշոր գործարարների, ներդրողների մասնակցությամբ կայացած համաժողովի գլխավոր հովանավորը ՎՏԲ-Հայաստան բանկն էր: Մասնակից երկրները` Ռուսաստանը, Ուկրաինան, Իտալիան, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Իրանը, Լիտվան, քննարկեցին Լոռու մարզի զարգացման ներդրումային տարբերակները:

Բիզնես ֆորումը սկսվեց Լոռու մարզի արտադրողների էքսպո-ցուցահանդեսի բացմամբ, որտեղ ՎՏԲ-Հայաստան բանկը` որպես գլխավոր հովանավոր, նույպես առանձին տաղավարով ցուցադրեց իր պրոդուկները ու ծառայությունները: Ցուցահանդեսի հյուրերն ու մասնակիցները, ուսումնասիրելով ընկերությունների առաջարկած բոլոր ապրանքները, հետևեցին ֆորումին, որտեղ քննարկվեցին Լոռու մարզի ներդրումների հետ կապված ակտուալ և կարևոր հարցեր:
«ՎՏԲ-Հայաստան բանկը կարող է իրավամբ կոչվել «ազգային բանկ» Հայաստանում. մենք ներկայացված ենք 70 մասնաճյուղերով, որոնցից 5-ն այստեղ են` Լոռու մարզում, և մենք մտադիր ենք առաջիկայում բացել վեցերորդը: Ցանկանում ենք, որ այս ֆորումը ապագայում հզոր տնտեսական խթան ծառայի նոր բիզնեսների զարգացման, տնտեսական նոր ծրագրերի, աշխատատեղերի ստեղծման համար», – իր ողջույնի խոսքում նշեց ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Իվան Տելեգինը:

Материал защищен авторским правом и охраняется законом



