VLV Electronics Էլեկտրատեխնիկայի խանութների ցանցը Յունիբանկին ճանաչել է որպես 2019թ. լավագույն գործընկեր:
Ուրախ ենք, որ VLV Electronics ցանցի հաճախորդները գնահատել են ապառիկ վարկավորման մեր մատչելի պայմանները և ընտրել են Յունիբանկը: Մենք գնահատում ենք մեր հաճախորդների` հարյուր հազարավոր քաղաքացիների վստահությունը, որոնք մեզ դիմում եմ իրենց նպատակներն արագ իրականացնելու համար:
Հաճախորդի համար կարևոր է, որպեսզի սպառողական հայտի ուսումնասիրման ժամկետը շատ կարճ լինի, իսկ վարկի պայմանները` մատչելի: Յունիբանկն օրական ուսումնասիրում է ավելի քան 1 500 հայտ: Յուրաքանչյուրի գծով պատասխանը տրամադրվում է 1 րոպեում:
Մենք անում ենք առավելագույնը սպառողական վարկավորումը մատչելի դարձնելու համար` բարելավելով վարկերի պայմանները և ընդլայնելով սպասարկման ցանցը,
- նշել է Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը` մրցանակը ստանալիս:
Այժմ Յունիբանկն ունի 50 մասնաճյուղ, ավելի քան 100 պրոմո կետ և 300 գործընկեր, որոնք ներկայացված են 500 խանութ-սրահներով: Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ սպառողական վարկավորման ծավալները Յունիբանկում աճել են 22%-ով, իսկ վարկերի քանակը` 8%-ով:
Материал защищен авторским правом и охраняется законом



