jkjhkjhkj

12-07-2017 13:31 4413

kb 2

 

Художественный совет, созданный Центральным банком в ходе своих рабочих встреч с представителями Армянской Апостольской Церкви и интеллигенцией обсуждал вопросы, связанные с банкнотами 3-его поколения. Совет также принял во внимание рекомендации посетителей Центрального банка, представленные центру.

 

По традициям денежного обращения, а также учитывая  международный опыт выпуска банкнот, при выпуске банкнот с новой номинальной стоимостью  изменяются и их темы и художественные решения.

 

Напомним, что 27 июня  этого года на заседании Центрального банка было принято решение

Подтвердить техническую характеристику и защитные свойства композитных банкнот 3-его поколения РА .

По действующим правилам Центрального банка, для выпуска композитных банкнот будет объявлен международный конкурс с участием известных европейских типографий.

 

Композитные банкноты будут разработаны согласно требованиям Центрального банка, принимая во внимание два важных фактора:

 

1) Новые банкноты будут иметь высокие свойства безопасности

 

2) Они будут  более прочными и устойчивыми, что предполагает значительное сокращение расходов для денежного обращения.

 

Напомним, что в следующем году РА будет праздновать 25-летие введения РА ДРАМА, в течение данного периода  сформировались традиции, которые также стали  образцовыми и поучительными  на международном уровне.

 

 Деньги  3-го поколения планируют ввести в оборот в 2018 году. Банкноты второго поколения в постепенно уступят своё место новым банкнотам и  плавно выйдут из обращения.

 

Специальное примечание для потребителей. Введение новых банкнот, не означает каких-либо изменений в стоимости банкнот. Официальной валютой РА была и останется  ДРАМ. Банкноты второго поколения выйдут из  обращения  только тогда, когда  в целой цепи денежного обращения будут банкноты  третьего поколения, а банкноты второго поколения станут непригодными для использования.

 

Следует также отметить, что Центральный банк в результате  исследования  международного опыта и по рекомендациям  финансовых учреждений и деловых кругов, а также для осуществления более эффективного денежного обращения, будет введена новая банкнота с номинальной стоимостью  (2000) две тысячи драмов.

 

 Бынкноты с номинальной стоимостью сто тысяч (100000) драмов не будут выпущены для  третьего поколения, учитывая тот факт, что в Армении увеличился объем безналичных платежей, а также результаты изучения международного опыта, которые показывают, что банкноты с высокой  номинальной стоимостью выходят из обращения.  Банкноты с номинальной стоимостью сто тысяч (100,000) драмов выйдут  из обращения, когда  станут непригодными для использования..

 

Следует отметить, что совет Центрального банка на своем заседании 11 июля, под руководством  Председателя Центрального банка Артура Джавадяна, согласно пункту «Э» статьи 20 Закона Республики Армения о «Центральном банке Армении», РА приняла решение утвердить темы банкнот  3-его поколения, в соответствии с приведенной ниже таблицей.

 

 

Номинальная стоимость Тема
1 000 драмов Паруйр Севак
2 000 драмов Тигран Петросян
5 000 драмов Вильям Сароян
10 000 драмов Комитас
20 000 драмов Оганнес Айвазовски
50 000 драмов Святой Григорий Просветитель


Решение вступит в силу на следующий день после его  принятия.

 

 Центральном банке объявил открытый конкурс для выбора эскизов банкнот 3-его поколения . Условия и порядок проведения  художественного конкурса   будут доступны на сайте ЦБ.

Կենտրոնական Բանկի կողմից ձևավորված Գեղարվեստական խորհուրդն իր աշխատանքային հանդիպումների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մտավորականների հետ քննարկել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների անվանական արժեքների թեմաները: Խորհուրդը հաշվի է առել նաև ՀՀ ԿԲ այցելուների կենտրոն ներկայացրած քաղաքացիների առաջարկները:
 
ՀՀ դրամաշրջանառության ավանդույթի համաձայն, ինչպես նաև հաշվի առնելով թղթադրամների թողարկման միջազգային փորձը՝ նոր անվանական արժեքով թղթադրամների թողարկման ժամանակ փոփոխվում են նաև դրանց թեմաները և գեղարվեստական լուծումները:
 
 
 
Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 27-ին ԿԲ խորհրդի նիստում որոշվել էր հաստատել ՀՀ 3-րդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների տեխնիկական բնութագիրն ու պաշտպանական հատկանիշները: Արձանագրվել է, որ համաձայն Կենտրոնական բանկում գործող կարգերի, կոմպոզիտային թղթադրամների արտադրության համար հայտարարվել է միջազգային մրցույթ եվրոպական ճանաչվածդրամահատարանների մասնակցությամբ: Կոմպոզիտային թղթադրամները մշակվելու են հատուկ ՀՀ ԿԲ պահանջներին համապատասխան,հաշվի առնելով երկու կարևորագույն հանգամանք.
 
1)      նոր թղթադրամներն ունենալու են պաշտպանվածության բարձր հատկանիշներ
 
2)      լինելու են ավելի երկարակյաց ու դիմացկուն, ինչը ենթադրում է դրամաշրջանառության ծախսերի էական կրճատում:
 
 
 
Հիշեցնենք, որ ՀՀ գալիք տարի նշելու է դրամաշրջանառության՝ ՀՀ ԴՐԱՄԻ ներդրման 25-ամյակը, որի ընթացքում ձևավորվել են ավանդույթներ, որոնք օրինակելի և ուսուցանելի են դարձել նաև միջազգային մակարդակում: ՀՀ նոր՝ 3-րդ սերնդի դրամները դրամաշրջանառության մեջ կներդրվեն 2018 թ-ին: Շրջանառվող երկրորդ սերնդի թղթադրամներն աստիճանաբար իրենց տեղը կզիջեն նոր թղթադրամներին՝ սահուն կերպով դուրս բերվելով շրջանառությունից:
 
Հատուկ նշում սպառողների համար: Նոր թղթադրամների ներդրումը չի ենթադրում շրջանառվող թղթադրամների արժեքի որևէ փոփոխություն: ՀՀ պաշտոնական վճարամիջոցը եղել և մնում է ՀՀ դրամը: Երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կգան միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրվեն 3-րդ սերնդի թղթադրամները և երկրորդ սերնդի թղթադրամներն արդեն ունենան դրամաշրջանառության համար ոչ պիտանի ֆիզիկական մաշվածություն:
 
 
 
Նշենք նաև, որ ՀՀ ԿԲ միջազգային փորձի ուսումնասիրության, ֆինանսական կազմակերպությունների և գործարար շրջանակների առաջարկությունների արդյունքում, ինչպես նաև դրամաշրջանառության առավել էֆեկտիվ իրականացման համար ներդրվում է նոր՝ (2000) երկու հազար դրամանոց անվանական արժեքով թղթադրամ:
 
 
 
 Հարյուր հազար (100000) դրամ անվանական արժեքով նոր՝ 3-րդ սերնդի թղթադրամներ  չեն թողարկվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում մեծացել է անկանխիկ վճարումների ծավալը, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները, որոնք վկայում են մեծ անվանական արժեքով թղթադրամների դուրս մղման մասին: Շրջանառվող հարյուր հազար (100000) դրամանոց թղթադրամները կշրջանառվեն՝ մինչև դրամաշրջանառությունից ֆիզիկական մաշվածության պատճառով դրանց դուրս բերվելը:
 
         
 
Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն իր հուլիսի 11-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հիմք ընդունելով«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, որոշել է հաստատել Հայաստանի Հանրապետության 3-րդ շարքի թղթադրամների թեմաները՝ համաձայն ստորև ներկայացված աղյուսակի.
 
 
 
Անվանական արժեք
 
Թեմա
 
1 000 դրամ
 
Պարույր Սևակ
 
2 000 դրամ
 
Տիգրան Պետրոսյան
 
5 000 դրամ
 
Վիլյամ Սարոյան
 
10 000 դրամ
 
Կոմիտաս
 
20 000 դրամ
 
Հովհաննես Այվազովսկի
 
50 000 դրամ
 
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ
 
 
 
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
 
ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների էսքիզների որոշման նպատակով կենտրոնական բանկի կողմից հայտարարվելու է բաց մրցույթ: Գեղարվեստական մրցույթի պահանջները և վերջինիս անցկացման կարգը հասանելի կլինի ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Материал защищен авторским правом и охраняется законом

Для комментирования пожалуйста авторизируйтесь


Наиболее читаемые публикации