06-12-2016 15:45
1800

Կառավարությունը դեռեւս միջոցներ չունի նվազագույն աշխատավարձը բարձրացնելու համար։ Այս մասին դեկտեմբերի 6–ին ԱԺ–ում ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ներկայացնելով 2017-ի պետբյուջեի վերամշակված նախագիծը։
Նրա խոսքով՝ նվազագույն աշխատավարձը 55 հազարից 100 հազար դրամ դարձնելու մասին պատգամավորների առաջարկի բավարարման դեպքում ՀՀ պետբյուջեն 422 մլրդ դրամից կդառնար 763 մլրդ դրամ, իսկ պետությունը նման միջոցներ չունի։
Սկզբնաղբյուրը՝ https://news.am/arm/news/361194.html
Материал защищен авторским правом и охраняется законом



