jkjhkjhkj

29-03-2023 14:24 743

Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ երկօրյա այցով այսօր առավոտյան Սյունիք է ժամանել Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակությունը՝ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի գլխավորությամբ։ 

Նրանց հետ Սյունիք են ժամանել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի և Ֆրանսիայում ՀՀ-ի դեսպանները, հայ ու ֆրանսիացի այլ պաշտոնյաներ, բարեգործական ու հասարակական ֆրանսիական կազմակերպությունների ղեկավարներ։
 
Սյունիքի դարպասների մոտ բարձրաստիճան հյուրերին ու պատվիրակության անդամներին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և մարզային իշխանության ներկայացուցիչները։ Տաթևի վանական համալիրում այսօր նախատեսված է համագործակցության համաձայնագրի ստորագրում Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև։

Материал защищен авторским правом и охраняется законом

Наиболее читаемые публикации