Հայաստանը Ռուսաստանի մասնակցությամբ բանակցություններում բարձրաձայնում է, որ ՌԴ միջնորդությամբ ստորագրված հայտարարությունների, հատկապես նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջները կատարվեն:
Այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ են քննարկել, ինչ կետեր է առաջարկում ՌԴ նախագահը:
«Ընդհանուր առմամբ նույն թեմաներն են: Ռուսաստանի մասնակցությամբ բանակցություններում կարևոր է այն, որ մենք բարձրաձայնում ենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված հայտարարությունների պահանջները, հատկապես նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջները կատարվեն: Այս հարցերն են, ըստ էության, եղել բովանդակությունը»,-ասաց Խանդանյանը:
Անդրադառնալով տարբեր հարթակներում տեղի ունեցող բանակցությունների վերաբերյալ հարցին՝ պատգամավորը վստահեցրեց, որ Հայաստանը բոլոր հարթակներում ունի նույն դիրքորոշումներն ու սկզբունքները: «Այստեղ կարևոր է, որ հյուրընկալող, միջնորդ կողմը կարողանա ապահովել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը»,-նշեց նա:
Материал защищен авторским правом и охраняется законом



