jkjhkjhkj

27-06-2023 13:09 750

Երբ Ադրբեջանի նախագահի հետ 2019 թվականին վերելակով Դուշանբեում բարձրացանք, երրորդ մարդը մեզ հետ Գրիգորի Հայրապետովն էր, չորրորդ մարդու տեղ չկար։ Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդդիմության ներկայացուցիչները փորձում էին ներկայացնել, որ դավադիր խոսակցություն է եղել։ Այդ ժամանակ Հայրապետովին ազատել էի աշխատանքից։

Այդ խոսակցությանը ինքն էլ է ներկա եղել։ Ընդդիմությանն ասացի՝ իրեն հրավիրեք, այլևս հրամանի ներքո չի, ծառայության մեջ չի, իմացեք, թե ինչ կարող էր լինել վերելակում։ ՊՊԾ-ն կարող է տեղյակ լինել, որ քայլելիս ինչ որ բան խոսեն, բայց բանակցային բովանդակությանը, որ փակ սենյակում է, ՊՊԾ-ն չի կարող տեղյակ լինել, դա իրենց գործը չի»,-նշեց Փաշինյանը։

Материал защищен авторским правом и охраняется законом

Наиболее читаемые публикации