jkjhkjhkj

04-10-2023 16:06 698

«Տասը ամիս շարունակ գտնվելով շրջափակման մեջ՝ բնակչությունը չի ունեցել կենսականորեն անհրաժեշտ բժշկական ծառայությունների և դեղերի հասանելիություն: Նրանցից շատերն ունեն թերսնուցում և բազմաթիվ քրոնիկ հիվանդություններ»,- ասել է նա: Նախարարը նշել է, որ Հայաստանի կառավարության կողմից արվում է ամեն բան` ապահովելու մարդկանց առաջնային բուժօգնությամբ, կացարանով, սննդով: Հիվանդանոցներն ու առողջության պահպանման առաջնային օղակը նույնպես պատրաստ են` հասցեագրելու նրանց հիմնական առողջապահական կարիքները:

«Այս պահին հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված` բուժելով Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունից տուժած 200-ից ավելի ծանր վնասվածքներով անձանց, ինչպես նաև ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորներին, այդ թվում` բազմաթիվ քաղաքացիական անձանց` երեխաներ, կանայք: Շրջափակման, բռնի տեղահանման 50 ժամից ավելի ճանապարհին գտնվելու հետևանքով մարդկանց քրոնիկ հիվանդությունները նույնպես սրվել են: Սակայն բուժաշխատողները, շտապօգնության մեքենաները, սանավիացիան, բոլոր ուժերը կենտրոնացրել ենք կրիտիկական վիճակից դուրս գալու համար»,- ընդգծել է Ավանեսյանը:

Материал защищен авторским правом и охраняется законом

Наиболее читаемые публикации