jkjhkjhkj

09-01-2024 09:59 185

Ռուսաստանի հետ զենքի մատակարարման շուրջ քննարկումները շարունակվում են։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նշեց, որ 2021 թվականից ի վեր կնքվել է զենքի մի քանի պայմանագիր, որոնք չեն կատարվել, այժմ դրանց մի մասը վերանայվում է և թարմացվում։

«Նոր պայմանագրեր չունենք։ Գոյություն ունեցող պայմանագրերի շրջանակներում թարմացումներ են կատարվում։ Պայմանագրերը չեն փոխվելու։ Զենքի մասով մանրամասներ չեմ հայտնի, բայց եթե պայմանական ասեմ, ապա նախկինում 4 միավոր զենք էինք ուզում, հիմա 2 միավոր ենք ուզում»,– ասաց Գրիգորյանը։

Материал защищен авторским правом и охраняется законом

Наиболее читаемые публикации