Մարտի 23-ին Հայաստանում հայտարարված համապետական շաբաթօրյակին մասնակցում էին նաեւ բանկերի աշխատակիցները:
ՎՏԲ-Հայաստան բանկի «Արաբկիր», «Թիվ 2», «Թիվ 3» և «Թիվ 4» մասնաճյուղերի աշխատակիցները վաղ առավոտից կատարել են մաքրման աշխատանքներ. նախ՝ Արաբկիրի թաղապետարանի հարակից տարածքում մասնակցեցին ծառատունկի, այնուհետև մաքրեցին Հրազդանի կիրճի տարածքը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աշխատակիցները նույնպես «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մասնակցեցին համապետական շաբաթօրյակին: Բանկի թիմն աղբամաքրման աշխատանքներ կատարեց Կարմիր բլուր հնավայրում և հարակից տարածքներում:
Ամերիաբանկի թիմը եւս միացել էր համապետական շաբաթօրյակին: Բանկի աշխատակիցները կարեւորելով օրվա խորհուրդը՝ շաբաթօրյակին մասնակցել են իրենց ընտանիքի անդամների հետ:
Բանկից տեղեկացնում են, որ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումների նախաձեռնումն Ամերիաբանկում ձեւավորված ավանդույթ է:
Մանրամասները՝ տեսանյությում
Материал защищен авторским правом и охраняется законом







