22-11-2018 12:37 294

Anbang 1

 

Չինական Anbang ապահովագրական ընկերությունը շարունակում է ազատվել միջազգային ակտիվներից: ԱՄՆ-ում էլիտար հյուրանոցային ցանցի վաճառքի համար ընկերությունն օգտագործելու է Bank of America-ին:

Ընտրությունը կայացվել է մի շարք խորհրդատվությունների արդյունքում:

Anbang-ի ամերիկյան «դուստր» Strategic Hotels & Resorts Inc.-ին պատկանում եմ Westin St. Francis, Loews Santa Monica Beach, Fairmont և Essex House հյուրանոցները:

Ամերիկյան ակտիվներից ազատման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ընկերությունը տեղական շուկայում նկատել է գների զգալի վերականգնում:

Blackstone-ը դիտարկում է փաթեթի մի մասի գնումը. դեռ 2018 թվականի փետրվարին, Bloomberg-ի փոխանցմամբ՝ ընկերությունը քննարկում էր ռազմավարական արժեք ունեցող հյուրանոցների գնման հնարավորությունը, այդ թվում՝ Waldorf Astoria հյուրանոցը:

Ընդհանուր առմամբ՝ Anbang-ը ցանկանում է ազատվել մոտ 10 միլիարդ դոլար գնահատվող ակտիվներից: Չինաստանի կառավարությունն անցնող տարվա ընթացքում ուժեղացրել է վերահսկումն արտասահմանում գործունեություն ծավալող իր ընկերությունների նկատմամբ: