27-04-2019 23:34 282

 

Սաուդյան Արաբիայի խոշոր  բանկը Ripple-ի հիման վրա գործարկել է ակնթարթային վճարումների  ծառայություն

Սաուդյան Արաբիայի խոշորագույն բանկերից մեկը` Saudi British Bank-ը (SABB), գործարկել է միջսահմանային  ակնթարթային վճարումների  ծառայություն՝ Ripple տեխնոլոգիայի հիման վրա:
 
Բանկի հայտարարության համաձայն՝  Ripple բլոկչեյն-տեխնոլոգիաների ներդրումը հանդիսանում է բիզնեսի թվայնացման ավելի գլոբալ  ծրագրի մաս: Բացի այդ՝ SABB- ը մտադիր է ընդլայնել իր հաճախորդների հնարավորությունները:
 
Գործադիր տնօրենի տեղակալ Մաջեդ Նաժմը հայտարարել է այն մասին, որ նոր գործառույթը թույլ կտա ավելի արագ և թափանցիկ վճարումներ իրականացնել տարբեր երկրների միջև: Իսկզբանե  միակ աջակցվող արժույթը կլինի ռուփին, բայց մոտ ապագայում բանկը մտադիր է աջակցել այլ երկրների արժույթները:
 
«Այս քայլը մեր հաճախորդների համար լավագույն բանկային ծառայությունների մատուցման ծրագրի մի մասն է՝ օգտագործելով ներկայումս առկա վերջին տեխնոլոգիաների և գլոբալ բանկային պորդուկտները, նաև ստեղծելով միջոցներ և պայմաններ մեր  հաճախորդների ժամանակ և ուժերը խնայելու համար»,-ասել է Նաժմը:
 
Saudi British Bank-ը դարձել է Սաուդյան Արաբիայում առաջին բանկերից մեկը, որը միացել է Ripple ցանցին 2018 թվականին: Պիլոտային փորձարկումներից հետո տեխնոլոգիան ակտիվացվել է 2018 թվականի վերջին:
 
Ամենայն հավանականությամբ՝  Ripple-ի  լուծումը իսկապես գերազանցում է ժամանակակից բանկային տեխնոլոգիաները: Չնայած XRP- ի հասցեին կրիպտոարժութային համայնքի քննադատություններին՝  ընկերությունն ի վիճակի է  ոչ միայն շահագրգռել խոշոր ֆինանսական հաստատություններին, այլև ապացուցել է իր գերազանցությունը գործնականում: Ամենայն հավանականությամբ, առաջիկա ամիսներին  ավելի շատ բանկեր կմիանան նախագծին, այնուհետև  բլոկչեյնը  կսկսի զանգվածաբար գրավել բանկային հատվածը: