18-06-2019 00:32 177

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է աշխատանքները թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերի հայտնաբերման ուղղությամբ։ Հետևողական միջոցառումների արդյունքում ապրիլի 17-ից առ այսօր բացահայտվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 20 դեպք: Մասնավորապես, ՄԴՊ վարչության աշխատակիցները դեպքերից մեկով հայտնաբերել են 3076 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութ, մեկ այլ դեպքով էլ հայտնաբերվել է «մարիխուանա» տեսակի թմրանյութ՝ շուրջ 60 գրամ քաշով: Իրականացված միջոցառումներով հայտնաբերվել են «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութ, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պարունակությամբ 1311 հատ դեղահաբ: