ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից Արցախի քաղաքացիներին
տեղեկացնում են, որ բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլի մեկնարկը,որի շրջանակներում Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող՝ հաշմանդամության խումբ ունեցող և կերակրողին կորցրած՝ 63 տարին լրացած, աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց պետք է տրամադրվի սննդամթերք և հիգիենայի պարագաներ, տեխնիկական պատճառներից ելնելով՝ հետաձգվում է:
Նախարարությունից հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՝ խնդրելով հանգամանքներին ըմբռնումով մոտենալ:
Օգնության տրամադրման մեկնարկի վերաբերյալ նախարարությունը հանդես կգա նոր տեղեկատվությամբ:
Материал защищен авторским правом и охраняется законом



