jkjhkjhkj

27-06-2025 11:40 777

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը Ծարավ Աղբյուր փողոցում բռնկված հրդեհի հետևանքների մասին նոր տեղեկություններ է հաղորդել։

«Հունիսի 27-ին՝ ժամը 04:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղք:

Անվտանգության նկատառումներից ելնելով շենքից տարհանվել են 350 բնակիչ։ Շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում այրվում են ավտոմեքենաներ։

Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։00-ին, մարվել՝ 08։36-ին։

Այրվել են վեց ավտոմեքենա, որից երկուսը՝ մասամբ։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը հարակից ավտոմեքենաներ և շինության այլ հատվածներ»,- հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

 

Материал защищен авторским правом и охраняется законом

Наиболее читаемые публикации