
Stock Markets Group – Ripple-ը շարունակում է համագործակցել բանկերի և միջսահմանային վճարումների կազմակերպպությունում ընդգրկված վճարային ընկերությունների հետ, փոխանցում է Stock-maks.com-ը:
Այսպես, անցյալ շաբաթ հայտնի է դարձել որ բրազիլական Itau Unibanco և հնդկական IndusInd Bank-ը սկսում են աշխատել Ripple- ի հետ` միջազգային փոխանցումներ իրականացնելու ժամանակ:
Ընկերության մամուլի հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ բացի երկու բանկերից՝ նախագծին միացել են InstaReM (Սինգապուր), Zip Remit (Կանադա) և BeeTech (Բրազիլիա) վճարային օպերատորները:
Բացի այդ, Remit և Beetech երկու նոր գործընկերները նախատեսում են իրականացնել ցանցի ինտեգրում չինական LianLian Pay օպերատորի հետ, որը Ripple-ի հետ համագործակցությունը սկսել է մի քանի շաբաթ առաջ:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



