jkjhkjhkj

21-09-2017 14:35 10205

 

HSBC -ն աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկն է առևտրի ֆինանսավորման ծառայությունների մատուցման ոլորտում: Այն կարևոր դերակատարում ունի միջազգային առևտրի ձևավորման և կազմակերպման գործում 1865թ.-ից ի վեր:


Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, ժամանակակից սարքավորումների ներմուծումները թույլ են տալիս տեղական ընկերություններին հաստատվել միջազգային շուկայում և լինել մրցունակ՝ համընթաց քայլելով ներկայիս փոփոխվող պայմաններին: Սարքավորումների ներմուծման ֆինանսավորման համար այս սեպտեմբերից HSBC Հայաստանը տեղական բիզնեսներին տրամադրում է միջազգային չափանիշներով մրցունակ տոկոսադրույք՝ սկսած 4% տարեկան, մինչև հինգ տարի հետաձգված վճարման հնարավորությամբ: Առևտրի ֆինանսավորման այս եղանակը գործում է բժշկական, ջերմոցային, շինարարական, գյուղատնտեսական, արտադրական հոսքագծերի և այլ սարքավորումների ներմուծման համար:


«Լինելով խոշորագույն առևտրային բանկերից մեկն աշխարհում, որը ներառում է միջազգային առևտրի 90 տոկոսը, մենք հստակ գիտակցում ենք կարևորությունը օգնելու տեղական տնտեսվարողներին հասկանալու միջազգային առևտրի կազմակերպման հնարավորություններն ու ռիսկերը այս հաճախակի փոփոխվող բիզնես միջավայրում», - նշում է Արտակ Պետրոսյանը` HSBC Բանկ Հայաստանի առևտրի ֆինանսավորման բաժնի կառավարիչը:

Տեղական ներմուծողները կարող են օգտվել աշխարհի ավելի քան 60 երկրների HSBC խմբի առևտրի ֆինանսավորման փորձագետների աջակցությունից: «Երբ Ձեր բիզնեսը հատում է Հայաստանի սահմանը, Էյչ-Էս-Բի-Սի Բանկը Ձեր կողքին կլինի մյուս կողմում», - վստահեցնում է Արտակ Պետրոսյանը:

Ս.թ. սեպտեմբերի 15-17, HSBC Հայաստանն առևտրի ֆինանսավորման իր գործիքներն ու ծառայությունները ցուցադրեց «Եվրոպան Հայաստանում էքսպո» խորագրով ցուցահանդեսին: Ցուցահանդեսի շրջանակում բանկը ներկայացրեց իր առաջարկը և հնարավորություն ունեցավ առևտրի զարգացմանն ուղղված համագործակցության հեռանկարներ քննարկել Եվրոպական միության երկրների, տեղական գործարարների և ընկերությունների հետ:

Նշենք, որ HSBC խմբի գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում: Խումբը ներկայացված իր ավելի քան 3900 գրասենյակների միջոցով Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային և Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի 67 երկրներում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի խոշորագույն և հզոր ֆինանսական խմբերից մեկը:


HSBC Բանկ Հայաստանը, որը հանդիսանում է HSBC խմբի անդամ, Հայաստանում գրանցվել է 1995-ից:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր