04-02-2019 12:39 3135

abb shtap

 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ առաջարկում է «ՇՏԱՊ» վարկատեսակը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար:

Բիզնեսի զարգացման համար նախատեսված վարկատեսակը հնարավորություն կտա համալրել շրջանառու միջոցները, ընդլայնել բիզնեսը և բարելավել ընթացիկ ֆինանսական գործունեությունը, ինչպես նաև ներդրումներ կատարել այլ բիզնես խնդիրների լուծման համար:

Փոքր բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն կունենան մի քանի ժամվա ընթացքում՝առանց Բանկի կողմից ֆինանսական վերլուծության, ստանալ վարկ մինչև 7 միլիոն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:Նշված վարկատեսակն ունի բավականին շահավետ պայմաններ փոքր բիզնեսի զարգացման համար: Վարկը տրամադրվում է 13-15% տարեկան տոկոսադրույքով (կախված ընտրված արժույթից) մինչև 60 ամիս մարման ժամկետով:

«Փոքր բիզնեսի սեգմենտի զարգացումը համարվում է Բանկի ռազմավարական ուղղությունը 2019-2021թվականների համար: Արագ վարկ ողջամիտ տոկոսադրույքով, դա հենց այն պրոդուկտն է, որը համապատասխանում է մեր թիրախային սեգմենտի կարիքներին: Կարծում եմ, որ բիզնեսի զարգացման համար գումար ստանալու այսքան հարմարավետ մեթոդը, որտեղ չկան բյուրոկրատական քաշքշուկներ, ինչպես նաև ընտրության բարդ չափանիշներ, հետաքրքիր կլինի փոքր բիզնեսը ներկայացնող շատ ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի համար», – նշում է ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության Նախագահի տեղակալ Ալյոնա Ստրատանը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: