23-02-2017 11:32 2619

 

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը նվազեցրել է անշարժ գույքի գրավով վարկային գծի տոկոսադրույքը: Եկամուտները հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում տոկոսադրույքը 15% է, իսկ եկամուտները հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում` 17%:

Եթե հաճախորդն աշխատավարձը 2 և ավելի տարի անընդմեջ ստանում է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի պլաստիկ քարտերով, կարող է ստանալ Անշարժ գույքի գրավով վարկային գիծ` վարկառուի եկամուտները հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում` արտոնյալ տոկոսադրույքով: Գործող տոկոսադրույքից 0.5% ցածր կլինի, եթե հայտատուն նվազագույնը 2 տարի անընդմեջ աշխատավարձ է ստանում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի տրամադրած պլաստիկ քարտերով:

Իսկ գործող տոկոսադրույքից 1% ցածր կլինի, եթե հայտատուն նվազագույնը 3 տարի անընդմեջ աշխատավարձ է ստանում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի տրամադրած պլաստիկ քարտերով:

Գործող տոկոսադրույքից 1.5% ցածր կլինի, եթե հայտատուն նվազագույնը 4 տարի անընդմեջ աշխատավարձ է ստանում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի տրամադրած պլաստիկ քարտերով:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: