10-11-2017 16:42 20734

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն ներկայացնում է նոր վարկատեսակ՝ «Արևային» վարկ: Այս վարկատեսակը հնարավություն կտա կրճատելու մեր հաճախորդների գազի և էլեկտրաէներգիայի ամսական ծախսերը ընդհուպ մինչև 95%:

Վարկի շնորհիվ հաճախորդը կարող է ձեռք բերել արևային ջրատաքացուցիչ և արևային էլեկտրակայան (ֆոտովոլտային կայան)», - նշել է Բանկի վարկային պրոդուկտների զարգացման և վաճառքի բաժնի ղեկավարը:

Արևային ջրատաքացուցիչը  արդյունավետ է՝ ջուրը տաքացնում է մինչև եռման աստիճան, դիմացկուն է` չի վնասվում անգամ 3 սմ-ոց կարկտի ուղիղ հարվածից, պարզ է և չի պահանջում հատուկ սպասարկում, անվտանգ է ՝ զերծ է գազի ջրատաքացուցիչներին բնորոշ վտանգներից ՝ օրինակ գազի արտահոսքից, երկարակյաց է՝ ծառայում է ավելի քան 20 տարի: Արևային (ֆոտովոլտային) էլեկտրակայանը չի պահանջում տան ցանցի փոփոխություններ, միայն տեղադրվում է լրացուցիչ հաշվիչ, 6-7 մ.ք տարածք` զբաղեցնելով ապահովում է 1կՎտ հզորություն, երկարակյաց է՝ ծառայում է ավելի քան 25 տարի:

Բանկում նշել են նաև, որ այս վարկատեսակը հնարավորություն է տալիս ռեսուրսների կրճատմանը զուգընթաց բարձրացնել մարդու կյանքի որակը՝ սարքերը ապահովում են էներգետիկ անկախություն և էներգակիրների թանկացման ռիսկի կրճատում, էկոլոգիապես մաքուր են և անվնաս մարդկանց առողջության ու շրջակա միջավայրի համար, հասանելի են և ունեն հետգնման կարճ ժամանակահատված: «Արևային» վարկերը տրամադրվում են տարեկան 9%  տոկոսադրույքով, 60 ամիս մարման ժամկետով, առանց կանխավճարի և առնվազն 1 անձի երաշխավորությամբ:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: