21-11-2017 12:14 22971

 

Ինեկոբանկը ներդրել է 1 CLICK նոր վարկային պրոդուկտը: 1 CLICK-ն օնլայն վարկ է, որը «չունի իր նախադեպը Հայաստանում և հասանելի է հաճախորդներին Ինեկոբանկի օնլայն բենքինգ համակարգի միջոցով շաբաթվա բոլոր օրերին, օրվա ցանկացած ժամի՝ 24/7 ռեժիմով:

Վարկը տրամադրվում է վայրկյանների ընթացքում՝ մեկ քլիքով։

«Օնլայն վարկի ներդրումը մեր հաճախորդների պահանջն է, որոնք, ունենալով զբաղված գրաֆիկ, չեն ցանկանում լրացուցիչ ժամանակ ծախսել բանկի մասնաճյուղեր այցելելու համար եւ նախընտրում են բանկային ծառայությունից օգտվել օնլայն եւ մոբայլ ուղիների միջոցով։ Ներդնելով այս նոր վարկատեսակը՝ Ինեկոբանկը լուծում է իր հաճախորդների համար մի շատ կարեւոր խնդիր՝ հաշված վայրկյանների ընթացքում տրամադրում է մինչեւ 1,5 մլն դրամ վարկ հաճախորդի համար ամենահարմար վայրում եւ օրվա ցանկացած ժամի։

Հաճախորդներն ինքնուրույն կարող են փոփոխել վարկի գումարը՝ առաջարկված սահմանաչափի շրջանակում, ընտրել իրենց հարմար վճարման օրն ու վարկի ժամկետը»,- նշել է Ինեկոբանկի զարգացման գծով տնօրեն Արեն Նալթակյանը:


Բանկում ընդգծել են, որ իրենց առաջնային նպատակներից է բանկային ծառայություններից օգտվելը դարձնել հաճախորդների համար պարզ եւ արագ գործընթաց, որը միշտ հասանելի է՝ անկախ հաճախորդի գտնվելու վայրից:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: