25-10-2018 14:53 10659

 

Այն դեպքում, երբ հաճախորդը ունի լավ սպասարկվող վարկ/վարկային գիծ այլ ֆինանսական կազմակերպությունում, ՎՏԲ Հայաստան Բանկը առաջարկում է իր հաճախորդներին օգտվել նոր պրոդուկտից՝ վերաֆինանսավորում: Այս պրոդուկտը հասանելի է հաճախորդի բոլոր նպատակային խմբերի համար:
Վերաֆինանսավորումը հաճախորդին հնարավորություն է տալիս՝
- Նվազեցնել վարկի/վարկերի տոկոսադրույքը,
- Միավորել մի քանի վարկերի վճարումները՝ օպտիմալացնելով վարկերի ամենամսյա վճարումները, ինչպես նաև երկարացնել վարկի ժամկետ
- Ստանալ լրացուցիչ վարկային սահմանաչափ.
Վերաֆինանսավորվում են այլ ֆինանսական կազմակերպություններում առկա հետևյալ վարկերը՝
- Առանց գրավի սպառողական վարկեր
- Վարկային գծեր
- Ապառիկ վարկեր
- Ավտովարկեր

Վերաֆինանսավորման պայմաններ՝
Վարկերը վերաֆինանսավորվում են առանց գրավի ապահովման վարկ Ունիվերսալի տեսքով:
Վարկերը ՎՏԲ Հայաստան Բանկում տրամադրվում են 60 ամիս ժամկետով:
Տոկոսադրույք՝ սկսած 12%*:
Հայտի դիտարկման և վարկի տրամադրման միանվագ միջնորդավճարներ՝ նախատեսված չեն:
Ամենամսյա միջնորդավճար՝ սկսած վարկի գումարի 0.11% չափով:

Փաստացի տոկոսադրույք սկսած 14.5%

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: