01-02-2019 12:26 5009

 

Կոնվերս Բանկը գործարկել է առցանց վարկավորման հարթակ՝ իր հաճախորդներին հնարավորություն ընձեռելով հաշված րոպեների ընթացքում ստանալ առցանց վարկեր այս պահին Հայաստանում լավագույն պայմաններով:

Մասնավորապես, Կոնվերս Բանկն առաջարկում է նմանատիպ այլ վարկատեսակների համեմատ ամենացածր փաստացի տոկոսադրույքը: Վարկավորման հայտում լրացման ենթակա դաշտերի քանակը հասցվել է հնարավոր նվազագույնի, իսկ վարկի գումարը շատ արագ՝ ավտոմատ կերպով հաշվեգրվում է հաճախորդի քարտային հաշվին:

Համապատասխան քարտային հաշվի բացակայության դեպքում հաճախորդը գումարը կարող է ստանալ Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղում: Այս դեպքում գումարը հաճախորդին է տրամադրվում հնարավորինս արագ՝ առանց հավելյալ փաստաթղթավորման՝ միայն նույնականացման հիման վրա:

Վարկավորման առավելագույն գումարը 2 մլն դրամ է, մարման ժամկետը՝ 36 ամիս, տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 20.08 տոկոսից 21.39 տոկոս: Լրացուցիչ այլ վճարներ նախատեսված չեն:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: