10-07-2018 17:11 490

 

Արդշինբանկը զգալիորեն բարելավել է ոսկու գրավով ապահովված վարկերի պայմանները: ՀՀ դրամով տրամադրվող սպառողական վարկի տարեկան տոկոսադրույքը սկսվում է 4.25%-ից, իսկ գյուղատնտեսական նշանակության ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկինը` 1.25%-ից:

Վարկերը տրամադրվում են հաշված րոպեների ընթացքում, ոսկու գնահատված արժեքի մինչև 600%-ի չափով և մինչև 5 տարի մարման ժամկետով՝ կախված հաճախորդի վարկային պատմությունից: Հաճախորդները հնարավորություն ունեն ընտրելու վարկի մարման իրենց հարմար եղանակը:

ՀՀ դրամով ոսկու գրավով ապահովված վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը սկսվում է 12.98%-ից, իսկ ԱՄՆ դոլարով վարկինը՝ 9.69%-ից:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: