Հայէկոնոմբանկը գործարկում է տուրիստական վարկեր: Համագործակցելով գործընկեր տուրիստական կազմակերպությունների հետ՝ բանկը հնարավորություն է ընձեռնում բավարար գումար չունեցող անձանց կազմակերպելու հանգիստն իրենց նախընտրած վայրում:
«Հանգստի մեկնել ցանկացողները կարող են գնել փաթեթներ մինչև 2 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, 1-36 ամիս մարման ժամկետով՝ 0-15 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Վարկի հաստատման մասին պատասխանը տրամադրվում է հաշված րոպեների ընթացքում»,- նշում են Հայէկոնոմբանկից:
Գործընկեր կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ այս հղումով
Մանրամասներն` այստեղ

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



