Կոնվերս Բանկն իր հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ ներդրել է նոր՝ «Կոնվերս 25» ավանդը:
Այդ ավանդատեսակի վաղաժամկետ դադարեցման դեպքում ավանդատուները չեն զրկվում հաշվարկված տոկոսագումարից:
«Կոնվերս 25»-ը ներդրման 25-ամսյա ժամկետով ավանդ է, որի 13-րդ ամսից գործում է ավելի բարձր տոկոսադրույք, քան ներդրման առաջին տարում: Ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում հաճախորդին վճարվում է տոկոսագումար՝ հաշվարկված ներդրման պահին գործած (1-12 ամիսների համար) տոկոսադրույքի հիման վրա:
«Կոնվերս 25»-ի մյուս առավելությունների շարքում են ավանդադրման ամբողջ ընթացքում մայր գումարից մասնակի ելքագրումների հնարավորությունը, նաև շուկայում առկա նմանատիպ առաջարկների համեմատ ավելի բարձր տոկոսադրույքը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


