
Յունիբանկն առաջարկում է «Ճկուն» ավանդատեսակը: Ավանդը հնարավորություն է տալիս`
ցանկացած պահի կատարել արժույթի փոխարկում /ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո/` տոկոսների պահպանման հնարավորությամբ,
կատարել ավանդի գումարի համալրում առանց սահմանափակման,
կատարել ավանդի մասնակի կամ ամբողջական հետ կանչում սկսած 91-րդ օրվանից` տոկոսների պահպանման հնարավորությամբ:
Թվարկված առավելությունների հետ մեկտեղ առաջարկվում է բարձր տոկոսադրույք` մինչև 8% տարեկան:
«Ուսումնասիրելով մեր ավանդատուների պահանջմունքները, մենք որոշեցինք առաջարկել յուրահատուկ ավանդ, որն իր մեջ կպարունակի մի քանի ավանդների արտոնություններ և հնարավորություն կընձեռի հաճախորդին ճկուն կերպով կառավարել իր խնայողությունները: Այս ավանդն առավալեգույնս բավարարում է ավանդատուների բոլոր պահանջներին», - նշեց Յունիբանկի Կոմիսիոն բիզնեսի զարգացման վարչության պետ Գառնիկ Սարգսյանը:
Գրավիչ պայմանների և բանկի հանդեպ բարձր վստահության շնորհիվ, Յունիբանկի ավանդները ամենապահանջվածներից են շուկայում: 2018թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Յունիբանկի ավանդների ծավալը գերազանցել է 137.4 մլրդ ՀՀ դրամը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



