jkjhkjhkj

09-03-2023 13:31 1095

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 9-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում մաքսատուրքից ազատեց մի քանի ընկերությունների:

Մասնավորապես, մաքսատուրքից ազատվեց «ԲԻՈՔՈԹՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

«ԲԻՈՔՈԹՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել խոնավ հիգիենիկ անձեռոցիկների, բամբակյա սկավառակների, բժշկական  բամբակի  և բամբակյա չոփիկների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է Երևանում։ Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 4․3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ մինչև 100-130 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4․3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 241 մլն դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատվեց «ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵԼԻՔՈՓԹԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումով նախատեսվում է ընդլայնել ծառայությունների տեսակները՝ որոնողափրկարարական, գյուղատնտեսության, հակահրդեհային, քարտեզագրման, ուղևորափոխադրման, զբոսաշրջության ոլորտներում։

Ծառայությունները մատուցվելու են ՀՀ տարածքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1,27 մլրդ դրամի ներդրում ուղղաթիռի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 2 նոր աշխատատեղ՝ մինչև 550-600 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․27 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 127 մլն դրամ:

Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատեց «ՄԻԼԼԿԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «ՄԻԼԼԿԱԹ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել սերուցքային կարագի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2000թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 29 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 29 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4․4 մլրդ դրամ:

 
 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր