jkjhkjhkj

09-03-2023 16:52 826

Սեւ ծովի թուրքական հատվածում գտնվող Սաքարիա հանքից գազի մատակարարումների մեկնարկը նախատեսված է ապրիլի վերջին: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզին։ 

Պաշտոնյան այցելել է Ֆիլյոս նավահանգստում գազի պատրաստման կայան, որտեղ ծանոթացել է հանքավայրի բարեկարգման աշխատանքների ընթացքին։     

Էներգետիկայի նախարարը նշել է, որ փետրվարյան երկրաշարժերից տուժածների թվում կան նաեւ էներգետիկ գերատեսչությունների աշխատակիցներ։ «Փետրվարի 6-ի երկրաշարժերն անդրադարձել են ողջ Թուրքիայի վրա։ Տներից զրկվածների թվում կան նաեւ Էներգետիկայի նախարարության կառույցների աշխատակիցներ։ Մարդիկ կորցրել են հարազատներին ու մտերիմներին։ Մեր հայրենակիցների փրկությունն ու աջակցությունը բոլորիս համար վեր է ցանկացած նախագծից։ Բոլոր ուժերը տեղափոխվել են աղետի գոտի։ Աշխատողների մի մասն արդեն վերադառնում է աշխատանքի։ Այդ պատճառով գազի մատակարարումները կսկսվեն ապրիլի վերջին»,-ասել է Դոնմեզը։  

«Աշխատանքը շարունակվում է։ Մեր նպատակն է այն ամբողջությամբ շահագործման հանձնել մինչեւ տարեվերջ։ Պահանջվում է փոփոխություններ կատարել որոշ օրենքներում։ Առաջիկա օրերին հարցը կընդգրկվի խորհրդարանի օրակարգում։ Դրանից հետո իրավական բազայի ձեւավորման ջանքերը զգալի չափով կավարտվեն» ասել է Դոնմեզը։ 

Սաքարիա հանքը բացվել է 2020 թվականին համանուն նահանգի ափերի մոտ։ Տարածքում ջրի խորությունը մոտ 2 կմ է, հանքը պարունակում է ծծմբաջրածնի մեծ բաժին։ Մեկնարկը նախատեսված է 2023 թվականին։ 1-ին փուլի շրջանակներում նախատեսվում է օրական 10 մլն խմ արդյունահանում։ 

Թուրքիան Սեւ ծովում հայտնաբերված պաշարների ընդհանուր ծավալը գնահատում է 540 մլրդ խմ գազ։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր